Array ( [mr_id] => 74900 [mr_node] => 69338 [mr_media] => 71214 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71214 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71214.jpeg [media_name] => 39cbe4dc51292e0c2290e0c4020d96fc8b2cf797.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-08 16:37:37 )
Facebook Instagram Youtube
ԵԼՔ-ն առաջարկում է խզել «Սանիթեք»-ի պայմանագրերից մեկը
Ի սկզբանե որոշված էր Երևանի աղբահանության և սանմաքրման համար ունենալ երկու օպերատոր:

Երևանի ավագանու Ելք խմբակցությունն առաջարկում է խզել քաղաքում աղբահանություն իրականացնող Սանիթեք ընկերության հետ կնքված երկու պայամանագրերից մեկը: Խնդիրն այն է, որ ի սկզբանե որոշված էր Երևանի աղբահանության և սանմաքրման համար ունենալ երկու օպերատոր: Տարիներ առաջ քաղաքի Արևմտյան հատվածի համար մրցույթը հաղթել է Բեյրութում գրանցված «Սանիթեք» ընկերությունը, Արևելյան հատվածի համար մրցույթը տապալվել էր և այլ մրցույթ չի անցկացվել: Ըստ «Ելք»-ի անդամների, Երևանում գրանցվել է «Սանիթեք» ընկերությունը, որը դե յուրե նույնը չէ, ինչ Բեյրութում գրանցվածը: Եվ Երևանի արևելյան հատվածի աղբահանությունն ու սանմաքրումն առանց մրցույթի փոխանցվել է Երևանում գրանցված «Սանիթեք»-ին: