Array ( [mr_id] => 74905 [mr_node] => 69340 [mr_media] => 71230 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71230 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71230.jpg [media_name] => 51098.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-10 15:19:02 )
Facebook Instagram Youtube
Ամերիկյան պատժամիջոցները հանգեցրել են ռուբլու արժեզրկմանը
Ռուսաստանի դեմ տնտեսական նոր պատժամիջոցների առիթը Սկրիպալների թունավորումն է:

Ռուս նախկին լրտեսի և նրա դստեր թունավորման մեջ արևմուտքը մեղադրում է ռուսներին: Ապացույցները մշուշոտ են, բայց պատժամիջոցները իրական: 

Մոսկվայում տարակուսած են: Պնդում են, որ ամերիկացիները պատժամիջոցներ են սահմանում բրիտանացիների ենթադրությունների հիման վրա: Վարչապետ Մեդվեդևը բացահայտ հայտարարում է, այս ամենը առիթ է, նպատակը Ռուսաստանը թուլացնելն է: 

Պատժամիջոցները ենթադրում են ամերիկյան որոշ տեխնոլոգիաների արտահանման արգելք: Դրա պատճառով ռուբլին արժեզրկվում է: Հուլիսի սկզբին 1 դոլարը 62 ռուբլի էր, այսօր` 67: