Array ( [mr_id] => 74912 [mr_node] => 69341 [mr_media] => 64576 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64576 [media_album] => 10 [media_path] => media/2017/02/64576.jpg [media_name] => Yerevan-sundown-and-Ararat-mountain.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-02-14 17:40:52 )
Facebook Instagram Youtube
Քայլ դեպի տուն. Ծրագրի առաջին մասնակիցները Հայաստանում են
25 երկրից ժամանած 440 երիտասարդներ օգոստոսի 10-ից 24-ը կմասնակցեն կրթական և ճանաչողական միջոցառումների:

Սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի 440 մասնակիցներն արդեն Երևանում են, այսօր ծրագրի առաջին օրն է: 

Մասնակիցներին ողջունեց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Դիմելով ծրագրի մասնակիցներին նախարարը նշեց` այստեղ ոչ ոք հյուրի կարգավիճակում չէ:

25 երկրից ժամանած 440 երիտասարդներ օգոստոսի 10-ից 24-ը կմասնակցեն կրթական և ճանաչողական միջոցառումների: Նրանք կանցնեն հայոց լեզվի արագացված դասընթացներ, կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ և տեխնոլոգիական կենտրոններ:

Ծրագրի վերջին 4 օրերը նրանք կացկացնեն ճամբարներում, ավարտից հետո մասնակիցները կկարողանան մասնակցել օնլայն դասընթացների, սովորել հայոց լեզու և պատմություն: