Array ( [mr_id] => 74909 [mr_node] => 69342 [mr_media] => 71231 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71231 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71231.jpg [media_name] => zinanshan1_C-R6S.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-10 15:53:15 )
Facebook Instagram Youtube
Հրանտ Մարգարյան. Հայաստանում մտքի տեռոր է
ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին:

ՀՅԴ-ն ուզում է, որ իշխանության եկած քաղաքական ուժը հաջողի և հենց այդ պատճառով էր մտահոգություն հայտնել Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության վերաբերյալ: Այս մասին հայտնել է Հրանտ Մարգարյանը` հայտարարելով, որ Հայաստանում մտքի տեռոր է: 

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ն կմասնակցի առանձին` այլ քաղաքական ուժերի հետ դաշինք չկազմելով: Հրանտ Մարգարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենք սոցիալիստական ուղղվածության քաղաքական ուժ են և հենց դրանով պայմանավորված ընտրություններին երբեք դաշինքով չեն մասնակցում:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ՀՅԴ-ն մշակել է սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների նախագիծ, որը հասարակական քննարկումներից հետո տեղ կգտնի կուսակցության նախընտրական ծրագրում: 

Ծրագիրը կազմված է երկու մասինց` առաջին մասը անկախությունից հետո Հայաստանի անցած սոցիալ-տնտեսկան քաղաքականությունն է և թույլ տրված հիմնական սխալները, երկրորդ մասում տնտեսության զարգացման վերաբերյալ ՀՅԴ առաջարկներն են: 

ՀՅԴ-ն կարևոր է համարում մրցունակ բիզնես միջավայրի ձևավորումը և «շատից` շատ, քչից քիչ» սկզբունքով հարկային քաղաքկաանությունը: Գլխավոր նպատակն է առաջանցիկ տնտեսկաան աճ ապահովելը: