Array ( [mr_id] => 74916 [mr_node] => 69343 [mr_media] => 71233 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71233 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71233.jpg [media_name] => 943444.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-10 16:42:35 )
Facebook Instagram Youtube
Փաշինյանն աշխատանքային այցը Տավուշ կտևի երկու օր
Վարչապետը քննարկումներ է անցկացնում բնակիչների ու ՏիՄ ներկայացուցիչների հետ:

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցը Տավուշ սկսում է գործարանից, որի մասին հետո խոսելու է հանդիպումներում ու բերելու է հենց այդ օրինակը։ «Տավուշ տեքստիլ», որի արծվաբերդցի սեփականատերը 3 տարի առաջ վերադարձավ ծննդավայր ու հենց սահմանի վրա ձեռնոցի գործարան կառուցեց։ Հետո դրանք դարձան գործարաններ։ Սահմանամերձի 520 բնակիչ գերծ ունեցավ։

Սուրեն Երիցյանը վարչապետին պատմում է, որ աշխատատեղերն ավելացնելու պլաններ ունի։ Բայց պետք է վերականգնել Բերդի ուսումնարանում այդ գծով մասնագետների պատրաստումը։

Բերդում վարչապետ Փաշինյանի ելույթի գլխավոր շեշտադրումներից մեկը Սուրեն Երիցյանի օրինակն էր։ Փաշինյանը տավուշցիներին ասում էր` այդպիսին է պետք լինել։ Բնակիչների գլխավոր հարցը սահմանմերձ բնակավայրերի աջակցությանն է վերաբերում։ Մարդկանց հետաքրքրում է` ինչ լուծում է առաջարկում Փաշինյանի կառավարությունը։ Տավուշցիները թեման ակտուալ մյուս հարցով փոխեցին։ Պահանջում են իրենց քաղաք էլ ստուգողներ ուղարկել: Մեկ ժամից ավելի քննարկում էր ՏիՄ ներկայացուցիչների հետ` մտահոգող հարցեր վերհանելով։ Վարչապետը նրանց հրավիրեց կառուցողական աշխատանքի` առաջարկելով փոխել հարաբերությունների տրամաբանությունը։

Այստեղից Փաշինյանն ուղևորվեց Ոսկեպար, հետո` Նոյեմբերյան։