Array ( [mr_id] => 74914 [mr_node] => 69344 [mr_media] => 71234 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71234 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71234.jpg [media_name] => 95d18045701758b2380c84c1836dc83d.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-10 17:13:36 )
Facebook Instagram Youtube
Նաիրիտցիներն այսուհետև աշխատավարձը կստանան ամեն ամիս
«Նաիրիտ» գործարանի արհմկոմիտեի ներկայացուցիչը ասել է, որ գործարանի անվտանգության աշխատակիցներն իրենց աշխատավարձը աշխատանքային օրենսգրքի խախտումով են ստացել:

«Նաիրիտ» գործարանի նախկին մեխանիկն է` քլորոպլենային արտադրամասի հերթափոխի պետը, և ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի առաջին տեղակալն է: «Նաիրիտ» գործարանի անվտանգությունն ապահովող աշխատակիցների բողոքի ակցիաներից հետո կառավարությունը որոշեց 117 հոգու հունվարից-մայիս ընկած ժամանակահատվածի աշխատավարձը վճարել ու վճարեց: Վլադիկ Սևոյանը «Ժամը» լրատվականին հայտնեց՝ գործարանի անվտանգության աշխատակիցներն այժմ պահանջում են մինչև այսօր չվճարած աշխատավարձի տույժերը:

ԱԻՆ ներկայացուցիչը տեղեկացրեց՝ իրենք Ֆինանսների նախարարությանը հարցում են ուղարկել ուշացած աշխատավարձի տոկոսների հաշվարկի մասին: Վլադիմիր Հովսեփյանի խոսքով՝ պատասխանը ստանալուց հետո կվճարվեն տոկոսները, տույժ տուգանքները: 

Հովսեփյան - Սեվոյան դեբատը նոր փուլ մտավ: Վլադիկ Հովսեփյանն ասում է՝ իրենք բանկերից վարկեր են վերցրել, դրանց տոկոսադրույքները պետք է մարեն: Խնդրել են, որ իրենց վճարումը միանվագ լինի: 

«Նաիրիտ» գործարանի արհմկոմիտեի ներկայացուցիչը տեղեկացրեց՝ գործարանի անվտանգության աշխատակիցներն իրենց աշխատավարձը աշխատանքային օրենսգրքի խախտումով են ստացել: Հովսեփյանը հայտնեց՝ 7 ամսվա տույժ տուգանքները կվճարվեն, առաջիկա օրերին կվճարվի նաև վերջին 2 ամսվա աշխատավարձը: ԱԻՆ-ը վերահաշվարկներ է կատարում նաև այն աշխատակիցների համար, որոնք պայմանագիր չեն կնքել: Երկու օրվա ընթացքում, ըստ Հովսեփյանի, մնացած հաշվարկները ևս կարվեն և գումարը կվճարվի: Այսուհետև «Նաիրիտ»-ի աշխատակիցներն իրենց աշխատավարձը յուրաքանչյուր ամիս կստանան: