Array ( [mr_id] => 74910 [mr_node] => 69345 [mr_media] => 71235 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71235 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71235.jpg [media_name] => Alla Bjshkakani usanoxner banak copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-11 11:55:38 )
Facebook Instagram Youtube
Բժշկականի ուսանողները պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ
Բժշկականի ուսանողները ցանկանում են զինված ուժերում ծառայել որպես սպա: Արմեն Նազարյանը ասում է՝ օրենքը կլինիկական օրդինատուրայում տարկետման իրավունք չի տալիս:

Բժշկական համալսարանի ուսանողները դժգոհում են, որ ունեն լեյտենանտի կոչում ստանալու իրավունք, սակայն պաշտպանության նախարարությունը չի տրամադրում այն և իրենք բանակ են զորակոչվում որպես շարքայիններ: Այս մասին անդրադառնալով, ռազմաբժշկական վարչության պետի տեղակալը նշեց, որ իրենք առաջարկում են լուծման լավագույն տարբերակը: Մեկ տարի հետբուհական կրթություն ստանալ ինտերնատուրայում այնուհետև մեկնել 2 տարի ծառայության զորամասային օղակում, որպես բուժկետի բժիշկ:

Արմեն Նազարյանը նաև ավելացրեց, որ այսօրվա օրենքի համաձայն՝ կլինիկական օրդինատուրայում տարկետման իրավունք չի տրվում: Սակայն ուսանողները նշում են, որ համալսարանում վստահեցնում էին, թե իրենց վրա չի ազդելու նոր օրենքը և հիմա իրենք չեն պատրաստվում բանակ գնալ որպես շարքային:

Բժշկական ծառայության փոխգնդապետը նշեց, որ այս պահանջն ընդունելի չէ, քանի որ հակաօրինական է: Բժշկականի ուսանողներն էլ պահանջում են հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ: