Array ( [mr_id] => 74915 [mr_node] => 69346 [mr_media] => 64383 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64383 [media_album] => 7 [media_path] => media/2017/01/64383.jpg [media_name] => 1745535.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-31 14:47:31 )
Facebook Instagram Youtube
Իրանական ընկերությունը 1 միլիոն դոլարով բացում է գյուղտեխնիկայի գործարան
Հայ-իրանական հուշագիրը նոր ճանապարհներ կբացի գյուղատնտեսական ոլորտում:

Իրանական ARAD AGRICULTURAL MACHINERY ընկերությունը 1 միլիոն դոլարով Երեւանում բացում է գյուղատնտեսական ու արտադրական սարքավորումների գործարան: Հուշագիրը կնքվեց «Բիզնես» Արմենիա ընկերության հետ: Իրանական ընկերությունը երկար ժամանակ ուսումնասիրել է հարեւան երկների գյուղատնտեսության ոլորտները, փորձը եւ կանգ առել Հայաստանի վրա:

Ընկերությունը կատրադրի գյուատնտեսության համար անհրաժեշտ ժամանակակից տենխնիկա` վարուցանքի, հնձելու, հողը մշակելու, ոռոգելու համար: Հուշագրով նախատեսված է, որ «Բիզնես Արմենիա» ընկերությունը ծրագրի նախնական եւ հետագա փուլերի ընթացքում աջակցություն կցուցաբերի հարեւան երկրի ներդրողներին:

Սկզբում ընկերությունը կունենա 20 աշխատատող, հետագայում` դասընթացներից եւ վերապատրաստումներից հետո, աշխատողների թիվը կհասնի 100-ի: Նոր գործարանը արտադրությունը կսկսի սեպտեմբերին: