Array ( [mr_id] => 74917 [mr_node] => 69347 [mr_media] => 71218 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71218 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71218.jpg [media_name] => maxresdefault.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-09 11:36:08 )
Facebook Instagram Youtube
Հովիկ Աբրահամյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել
Հենրիկ Աբրահամյանին մեղադրում են ապօրինի զենք զինամթերք պահելու մեջ:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք զինամթերք պահելու համար: Քննչական ծառայությունը Հենրիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությամբ դիմել է դատարան: Ինքնաձիգներն ու մյուս զենքերը Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր Մխչյանի նախկին մեխանիկա-նորոգման գործարանի տարածքում: Հենրիկ Աբրահամյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրն է: