Array ( [mr_id] => 74919 [mr_node] => 69349 [mr_media] => 71237 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71237 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71237.jpg [media_name] => _102926773_gettyimages-1014455382.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-11 13:38:20 )
Facebook Instagram Youtube
Թուրքական արժույթը հոգևարքի մեջ է
Դոնալդ Թրամփը որոշել է կրկնապատկել Թուրքիայից ներմուծվող պողպատի ու ալյումինի մաքսատուրքերը: Թուրքիայի նախագահը հանրահավաք է հրավիրել ու սպառնացել մտերմանալ Ռուսաստանի հետ:

Վերջին 20 տարում թուրքական արժույթի նման արժեզրկում չէր եղել, երկրի տարադրամի փոխանակման կետերում հերթեր են, մեկ դոլարն այսօր արդեն արժե 6.5 լիրա: Քաոսի պատճառը Դոնալդ Թրամփի զայրույթն է:

Վաշինգտոնը պահանջում է ազատ արձակել ավետարանական քարոզիչ, ԱՄՆ քաղաքացի Էնդրյու Բրանսոնին, ում ձերբակալել են հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու մեղադրանքով: Վաշինգտոնը մեկ շաբաթ առաջ հստակ զգուշացրել էր թուրքերին:

Թուրք-ամերիկյան տնտեսական առճակատման պատճառներից են նաև ռուս-թուրքական ռազմական գործարքները: Էրդողանը զայրացած է ու բաց հայտարարում է` եթե Ամերիկան շարունակի այսպես, իրենք կխորացնեն կապերը ռուսների հետ:

Մինչև այդ Թրամփը թվիթերով ազդարարում է` Թուրքիայից ներմուծվող ալյումինի ու պողպատի մաքսատուրքերը կրկնապատկում են` ծանր հարված հասցնելով թուրքական տնտեսությանը: