Array ( [mr_id] => 74928 [mr_node] => 69351 [mr_media] => 71239 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71239 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71239.jpg [media_name] => 3522_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-11 16:05:35 )
Facebook Instagram Youtube
Նիկոլ Փաշինյան. Պետությունից գողացողին բարև տվող չպիտի լինի
Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Իջանում և Դիլաիջանում, մասնակցել Հաղարծին համայնքի 200-ամյակի միջոցառմանը:

Տավուշում Նիկոլ Փաշինյանը գիշերեց իր պապական գյուղում` Ենոքավանում, փոքր գյուղը զարգացնող հյուրանոցում։ Իր ծննդավայր Իջևանում էլ վարչապետն ա՚ յդ օրինակը բերեց` ինչպես մի հոգի հանրահայտ դարձրեց գոմեր կոչվող տարածքը։ Այդ օրինակով վարչապետն իր գլխավոր ուղերձն էր փոխանցում` հարց լուծողը աշխատանքն է։ Միտքը չավարտած` երեք տարեկան Մարինեի ձայնը լսեց` հուսահատություն չի լինելու։ Շարունակելով ասելիքը՝ վարչապետ Փաշինյանը նշեց` ովքեր են իրենց հերոսները։ Մոնոպոլիաներ ու հովանավորներ չունեցող, աշխատատեղ ստեղծող, աշխատող մարդիկ։ Նրանք իրենց անելիքը պետք է անեն, կառավարությունը` ի՛ր գործը։

ՏԻՄ ներկայացուցիչների հետ հարց֊ պատասխսնում ի հայտ եկան որոշ խնդիրներ։ Որը հրատապ է ու կարևոր, վարչապետը խոստացավ լուծել, օրինակ՝ Վազաշենի ջրամբարի կառուցումը։ Համայնքների ղեկավարները վարչապետ Փաշինյանի խիստ զգուշացումը լսեցին.

Իջևանում հանդիպումներն ավարտվեցին պայմանավորվածությամբ` տրամադրվել աշխատանքի։