Array ( [mr_id] => 74922 [mr_node] => 69352 [mr_media] => 71240 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71240 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71240.jpg [media_name] => 38911352_2265275590156356_3985071176366948352_n.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-11 16:09:05 )
Facebook Instagram Youtube
Կարկուտը վնասել է Արմավիրի 13 համայնքների այգիները
Մարզպետը շրջել է համայնքներով ու ծանոթացել ավիրածություններին:

Օգոստոսի 10-ին , երեկոյան 8-ին, ուժեղ քամու ուղեկցությամբ, մոտ 10 րոպե տևողությամբ կարկուտը վնասեց Արմավիրի մարզի 13 համայնքների բերքն ու մասամբ վնասներ պատճառեց շինություններին: Գյուղացիներն ասում են, որ օգոստոսին կարկուտը արտառոց երևույթ էր:

Բամբակաշատում 600 հեկտար մշակելի հողատարածք կա, որից 250-ը խաղողի այգիներն են: Գյուղացիների պնդմամբ, կարկուտը լիովին վնասել է խաղողն ու բանջարանոցները:

Վնասված բերքը դեռ հասունացած չէ և մթերող կազմակերպություններում այն իրացնել հնարավոր չի լինի, խաղողի թթվայնությունը բարձր է, լոլիկը թերհասունացած է, ձմերուկն էլ գործարանային ապրանք չէ՝ ասում է Ավագ Սարգսյանը: Նա մտահոգված է գյուղացիական վարկերը մարելու խնդրով: 

Ըստ Արմավիրի մարզպետի, արդեն կազմվել է համապատասխան հանձնաժողով՝ տուժած համայնքներում յուրաքանչյուր տնտեսության վնասի չափը պարզելու նպատակով: Գագիկ Միրիջանյանի խոսքով՝ վնասի չափերը պարզելուց հետո աջակցության խնդրանքով կդիմի կառավարություն: