Array ( [mr_id] => 74934 [mr_node] => 69354 [mr_media] => 71242 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71242 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71242.jpg [media_name] => 180807-Facebook-and-Instagram-2.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-11 16:50:19 )
Facebook Instagram Youtube
Facebook. Հնարավոր է վերահսկել ցանցում հեռախոսով անցկացրած ժամանակը
Ֆեյսբուքը որոշել է օգնել օգտատերերին կարգավորել իրենց ժամանակը, որն անցկացնում են սոցցանցում:

Ինչպես ժամանակ խնայել սոցցանցերում: Ֆեյսբուքը առաջարկում է հնարավոր լուծման տարբերակ: Սոցկայքի անսպասելի նոր գործառույթը ցանցային քննարկումների շաբաթվա թեժ թեման է: Ֆեյսբուքի հետազոտությունների գծով տնօրեն Դեյվիդ Գինսբերգը կարևորեց գործառույթի իրական նպատակը: Ֆեյսբուքի տնօրեն Մարկ Ցուկերբերգը նշեց, որ 2018 թվականին իրենց գլխավոր նպատակը ժամանակի ճիշտ տնօրինումն է.

Ֆեյսբուքի նոր գործառույթը հնարավորություն է տալիս և՛ Ֆեյսբուքի, և՛ Ինստագրամի կարգավորումներ բաժնում վերահսկել ցանցում անցկացրած ժամանակը: Համակարգչով Ֆեյսբուք կամ Ինստագրամ մտնելու դեպքում հաշվիչը ժամանակը չի ֆիքսի, այն աշխատում է միայն բջջային հավելվածներում: 

Նոր գործառույթի շնորհիվ կարելի է տեսնել օրվա ընթացքում ծախսած ժամանակն՝ ըստ վիճակագրության: Կարգավորումներ բաժնում հնարավոր է սահմանափակել ցանցից օգտվելու ժամանակը` նշելով, թե որքան եք ուզում օգտվել ծրագրից: Ժամանակը լրանալուց հետո ծրագիրը ավտոմատ ծանուցմանբ կզգուշացնի, որ անցել եք ձեր լիմիթը: