Array ( [mr_id] => 75381 [mr_node] => 69633 [mr_media] => 66583 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 66583 [media_album] => 13 [media_path] => media/2017/08/66583.jpg [media_name] => Miliony-Takardum-Cover-600x400.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-08-30 16:16:47 )
Facebook Instagram Youtube
Միլիոնը թակարդում
Միլիոնը թակարդում
Դինամիկ զարգացումներ, խճճված ինտրիգներ, խորհրդավոր անծանոթներ ու ճակատագրական շրջադարձներ, սեր ու խարդավանք, փախուստ իրականությունից ու անսպասելի հայտնություն, նոր սերնդի կողմից սխալ հասկացված ազատություն, ահա այսպիսի իրադարձություններ են սպասվում «Միլիոնը թակարդում» 25 մասանոց նոր հեռուստասերիալում: Սա պատմություն է, թե ինչպես է երբեմնի հայտնի փաստաբանը տարօրինակ հանգամանքներում հայտնվում մեղադրյալի աթոռին ու ստիպված է դեմ գնալ բոլոր գրված օրենքներին հանուն մեկ չգրված օրենքի ` ապրելու իրավունքի:
Տարօրինակ կտակ ու առեղծվածային սպանություն, որոնք միանգամից 180 աստիճանով փոխում են բոլոր հերոսների կյանքը` սերը վերածվում է ատելության, երբեմնի հարազատները դառնում են թշնամիներ, մեղադրողը դառնում է հանցագործ, իսկ իրական հանցագործները ազատության մեջ վայելում են կյանքը:
Թվում է, թե քաոսում հայտնված ընտանիքին կործանում է սպասվում և փրկության ելք չկա, բայց ցանկացած խավար հաղթահարելի է, եթե քո ներսում կա լույս, սեր, հավատում ես սիրո մեծ ուժին և նորից ուժ ես գտնում, ոտքի կանգնելու, պայքարելու համար՝ հանուն արդարի և բարության: Կարևորը այդ պայքարում չկորցնել սեփական եսը` պարզ ու մարդկային էությունը: Հեռուստանովելը կեղծ ու շինծու իրականության մասին է, որտեղ մարդիկ տուրք են տալիս կեղծ բարքերին, որտեղ մարդուն բնորոշում է ոչ թե խելքն ու բարությունը, այլ դիրքն ու կարողությունը, որտեղ հանուն փողի պատրաստ են իրար կոկորդ կրծել, իսկ արդարության համար պայքարողների թիվը նվազում է: Նրանք աստվածացնում են փողը, բայց միևնույն է վերջում խոնարհվում են սիրո առաջ: Ապրել հանուն սիրո ու սիրել կյանքը` հանուն արդարության, ամեն գնով մարդ մնալ - սա է սերիալի գլխավոր մեսիջը, հանուն արդարության, սիրո ու բարության համար պայքարող հերոսներ:
«Միլիոնը թակարդում» հեռուստասերիալը մեր օրերի խրոնիկա է, ֆիլմի հերոսուհին` 42 ամյա Լուիզան, հաջողակ ու կայացած փաստաբան է, ունի իր փաստաբանական գրասենյակը, լավ ընտանիք, փող: Բայց ամեն ինչ փոխվում է այն պահից, երբ Փարիզից նրանց հյուր է գալիս, նրա ամուսնու ընկերը` ժակը: Վերջիս սիրահարվում է Լուիզային և փոխադարձ սեր չստանալով, փորձում է ուժով տիրանալ նրան: Լուիզան ինքնապաշտպանվելիս պատահմամբ սպանում է Ժակին ու ստիպված է թաքնվել օրենքից և կեղծել իր ինքնությունը: Նա ցավով գիտակցում է, որ ոչ մի գրված օրենք չի կարող պաշտպանել ու արդարացնել իրեն, քանի որ բոլոր փաստերն ու ապացույցները իր դեմ են և ինքը չի կարող անգամ ամուսնուն ապացուցել, որ նրան չի դավաճանել: Հուսահատված հերոսուհուն նորից ապրելու հույս է տալիս այն փաստը, երբ նա պատահմամբ պարզում է, որ Ժակի Հայաստան գալն ու իրեն սիրահետելը հենց իր ամուսնու պատվերն է եղել: Վերջինս ցանկացել է պատվազրկել Լուիզային, զրկել նրան մայրական իրավունքնշերից և տիրանալ նրա հարստությանը, որը Լուիզայի հայրը կտակել էր իրանց աղջկան` Նիկային: Լուիզան որոշում է վերականգնել արդարությունը և պատժել ամուսնուն ու ետ բերել կորցրածը: Լուիզայի սյուժետային գծին զուգահեռ, սերիալում զարգանում է նաև նրա աղջկա` Նիկայի ու երիտասարդ առաքիչ Էրիկի սիրո պատմությունը: Պատմության ֆակուլտետի ուսանող, կարդացած ու ազնիվ երիտասարդ առաքիչին հաջողվում է «դարձի» բերել ինքնահավան հարուստի աղջկան ու ապացուցել նրան, որ արդեն նորաձև չեն այն ժամանակները, երբ մարդու մասին կարծիք են կազմում միայն նրա զբաղեցրած պաշտոնից ու հագուկապից: Մարդուն բնորոշում են ոչ միայն դիրքն ու կարողությունը, այլև խելքն ու բարությունը, սերն ու կարեկցանքը:
Միլիոնը թակարդում, Սերիա 16
Ըստ ամսաթվի
Ըստ ամսաթվի
Ըստ դիտումների
 
Ավելին