Array ( [mr_id] => 75535 [mr_node] => 69743 [mr_media] => 62588 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 62588 [media_album] => 8 [media_path] => media/2016/09/62588.jpg [media_name] => msp-taxes.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-09-10 15:59:41 )
Facebook Instagram Youtube
Եկամտային հարկի փոփոխություն. Ո՞ր մոդելը կընտրի կառավարությունը
Վարչապետը եկամտային հարկի փոփոխման երկու տարբերակ էր ներկայացրել:

Կառավարության ղեկավարն առաջարկում է՝ մինչև 250 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը դարձնել 20 տոկոս, դրանից ավելի ստացողներին հարկել 25 տոկոսով: Երկրորդ տարբերակով առաջարկվում է բոլորի համար սահմանել 23 տոկոս եկամտահարկ՝ անկախ աշխատավարձի չափից: Դավիթ Անանյանը հակված է վարչապետի առաջարկած համահարթ հարկման տարբերակին: Այսինքն՝ ունենալ այնպիսի համակարգ, որ բոլոր չափի աշխատավարձերի համար լինի 23 տոկոս եկամտային հարկ, շահութահարկի եւ դիվիդենտի հարկի հանրագումարը եւս լինի 23 տոկոս:

Դավիթ Անանյանի խոսքով՝ եկամտահարկը 23 տոկոս իջեցնելը ստարտային է: Առաջարկված մոդելներից ո՞րը կընտրվի՝ ՊԵԿ-Ը լրացուցիչ կհայտնի:

Ինքնազբաղվածներ, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ, արտոնագրային հարկի դաշտում գործողներ, շրջանառության հարկով հարկվողներ եւ հարկման ընդհանուր համակարգով հարկվողներ: Գործող հարկային օրենսգրքի 5 այլընտրանքային համակարգից կմնան երեքը:

Այս տարվա ութ ամիսների ընթացքում, միասնական գանձապետական հաշվին հարկ վճարողներից մուտքագրվել է 880 մլրդ. դրամ: Անցած տարվա 8 ամիսներին հավաքվել էր 759 մլրդ. 200մլն. դրամ: 2018-ի 8 ամիսներին անցած տարվա 8 ամիսների համեմատ աճը կազմել է 15.9 տոկոս: Դավիթ Անանյանի խոսքով՝ Հայաստանում կան ոլորտներ, որտեղ տարիներ շարունակ հարկեր չվճարելու ավանդույթ է ձևավորվել: 

Տոնավաճառների առեւտրականները բողոքում են, որ ներմուծվող ապրանքների մաքսազերծման արժեքը կրկնակի աճել է: Դավիթ Անանյանը հայտնեց՝ մինչեւ «Նորֆոլկ»-ում չարաշահումներ հայտնաբերելը, Չինաստանից ներմուծվող բեռները մաքսազերծվում էին 2,55 դոլար՝ կիլոգրամի դիմաց եւ 70 սենթ վճարվում էր «Նորֆոլկ» -ին ծառայությունների դիմաց: Անանյանի հաշվարկով՝ ընդհանուր բեռի գումարը կազմում էր 3,2 դոլար:

Դավիթ Անանյանը հնարավոր համարեց, որ օրենքով գործող բեռնափոխադրողները որոշ չափով բարձրացրել են տեղափոխման սակագները: