Array ( [mr_id] => 75531 [mr_node] => 69744 [mr_media] => 71552 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71552 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71552.jpg [media_name] => images.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-10 15:14:15 )
Facebook Instagram Youtube
«Իմ քայլը» դաշինքի առաջատարը խոստացել է ուղևորատոմսը պահել 100 դրամ
«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը սկսել է Էրեբունի վարչական շրջանից` իր քայլով:

Դաշինքի քաղաքապետի թեկնածուն ու ավագանու անդամներն առաջին օրը կանցկացնեն էրեբունի համայնքում: Քարոզարշավի 12 օրերի ընթացքում դաշինքի ավագանու անդամները կլինեն բոլոր 12 վարչական շրջաններում` ամեն օր, մեկ համայնքում, կհանդիպեն երեւանցիների հետ, կլսեն նրանց խնդիրները: Հայկ Մարոթւյանը, որպես 100 դրամների պայքարի ակտիվիստ, խոստանում է, տարբեր ժամերի ու տարբեր ուղղութունների սակագները տարբեր կլիննեն, բայց մեկ ուղղոթւյան տոմոսը չի թանկանա, կլինի 100 դրամ: 

«Իմ քայլի» ավագանու 170 անդամների մի մասին Հայկ Մարությանն արդեն ներկաացրել էր մեկ օր առաջ: Ծրագիրը, որով պատրաստվում են կառավարել Երեւանը, 50 կետերից է բաղկացած: Քաղաքապետարանում «Իմ քայլը» կհամագործակցի բոլոր այն ուժերի հետ, որոնք ստացել են երեւանցիների ձայնը: Կիրականացվեն բոլոր թիմերի ծրագրային լավագույն դրույթները` լավագույն արդյունքի հասնելու համար: