Array ( [mr_id] => 75536 [mr_node] => 69746 [mr_media] => 59648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59648 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59648.jpg [media_name] => 2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:32:45 )
Facebook Instagram Youtube
ԱԺ-ն լսել է թափուր տեղի թեկնածուններին
ԿԽ խորհրդի անդամի թափուր տեղի թեկնածուն Մարտին Գալստյանն է: Հաշվեքննիչ պալատի թափուր տեղի թեկնածուն Կարեն Կարապետյանն է:

Խորհրդարանը եռամսյա արձակուրդից հետո վերսկսեց աշխատանքը: Այս քառօրյային խորհրդարանը ընտրելու է տարբեր գերատեսչությունների 6 անդամի: Այս իմաստով` Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար ՀՀԿ ն առաջարկեց Դիլիջանի դպրոցի նախկին տնօրեն Մարտին Գալստյանի թեկնածությունը: ԿԲ խորհրդի ապագա անդամը ներկայացրեց իր պատկերացումները կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ: Պատգամավորների հարցերը վերաբերում էին ապօրինի գործող բանկային միջնորդ կազմակերպությունների գործուներությանն ու ԿԲ տոկոսադրույքներին: 

Մյուս թափուր հաստիքը Հաշվեքննիչ պալատում է: ԱՅս մասով եւս խորհրդարանի նախագահը դիմել է խմբակցություններին թեկնածուներ ներկայացնելու համար, սակայն միայն ՀՀԿ-ն է թեկնածու առաջարկել: 

Հաշվեքննիչ պալատը, նախկին Վերահսկիչ պալատն է եւ հենց այնտեղ էլ աշխատել է Կարեն Կարապետյանը: Նա հայտարարեց, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում երբեք կարիերային թռիչքներ չի ունեցել:

Այս երկու թեկնածուների քվեարկությունը կանցկացվի երեքշաբթի փակ գաղտնի ընթացակարգով: Երկու տեղի համար էլ ներկայացված են մեկական թեկնածուներ: