Array ( [mr_id] => 75537 [mr_node] => 69747 [mr_media] => 61310 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 61310 [media_album] => 10 [media_path] => media/2016/04/61310.jpg [media_name] => 18294.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-04-27 11:49:44 )
Facebook Instagram Youtube
Արցախում կայացել է երկու պատգամավորի ընտրություն
Երկու ընտրատարածքներում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 55 տոկոսը:

Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններում 15 թեկնածուների պայքարն ընթացել է երկուսի մանդատի համար: Քաշաթաղի եւ Շուշիի շրջաններն ընդգրկող 10-րդ ընտրատարածքից ընտրված պատգամավորը մանդատից հրաժարվել էր այլ պաշտոնի անցնելու պատճառով: Շահումյանի շրջանը, մասամբ էլ Մարտակերտի եւ Ասկերանի շրջաններն ընդգրկող 11-րդ ընտրատարածքից ընտրված պատգամավորն էլ մանդատը վայր էր դրել վատառողջության պատճառով: 

Վստահված անձինք բողոքներ չեն ստացել: Արձանագրված անճշտություններն էլ տեղում կարգավորվել են:

Լրացուցիչ ընտրություններում Արցախի համար աննախադեպ դեպք է գրանցվել Մարտակերտի շրջանում: Վաղուհաս գյուղի բնակչությունն ընտրությանը չի մասնակցել: Վաղուհասցիներին օրեր առաջ սպառնացել են, որ չեն քվեարկելու, քանի որ գյուղի որոշ խնդիրներ չեն լուծվում: ամեն դեպքում Գյուղում ընտրական տեղամասը բացվել է ժամը 8-ին եւ փակվել 20-ին: Մի քանի տասնյակ գյուղ ու քաղաք ընդգրկող երկու ընտրատարածքներում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 55 տոկոսը: 10-րդ ընտրատարածքում պատգամավոր է ընտրվել անկուսակցական Էրիկ Հարությունյանը, 11-րդ ընտրատարածքում` Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ Գեղամ Ստեփանյանը: Եվս մեկ լրացուցիչ ընտրություն կանցկացվի հոկտեմբերին, Ստեփանակերտում, որոշելու համար, թե ով է վերցնելու վերջին` 33-րդ մանդատը: