Ցուցանակը գրքերի պահման վայրն է հուշում՝ սառնարան: Սևից սպիտակի վերածվելը ջերմաստիճանի հարց է: Իրանական արդի պոեզիան նկարիչ դիզայներ Էդիկ Պողոսյանը ծածկեց ջերմազգայուն ներկով: Աստիճան՝ ըստ ցելսիուսի: Սա նրա երկրորդ թարգմանական գործն է:
Գիրքը նվիրել է ծնողներին և նրանց հետ կապել նաև ջերմության գաղափարը: Տեխնիկան նոր չէ, բայց գրականության մեջ նորություն է Հայաստանում և տարածաշրջանում: Իրանական արդի պոեզիայի 29 հեղինակներ, հիմնականում ողջ, մեկտեղվել են նույն վերնագրի ներքո և հյուսել կյանքն՝ ինչպես որ կա:
Նախորդ գիրքը՝ «Սպասող մարդու օրագիրը» թարգմանելիս և կազմելիս մտածեց, որ այլևս չի անի այդպիսի ծանր աշխատանք: Բայց եկավ պահն ու կենսական պահանջ զգաց՝ նոր գործեր թարգմանելու: Միայն 1.5 տարի տեսքի հետ աշխատեց:
Սկզբում ֆեյսբուքյան ընկերներ էին, հետո Տիգրան Պասկևիչյանը կարդաց Էդիկ Պողոսյանի թարգմանած առաջին գիրքը ու տարվեց իրանական պոեզիայով: Հիմա նաև գործընկերներ են:
Գրքի առաջին օրինակն Էդիկ Պողոսյանը գինով է օծում: Շնորհանդեսն այդպես է սկսվում: Նախապես է պատասխանում բոլոր պոտենցիալ քննադատներին, որոնք կպնդեն, թե այս գրքի շապիկն այնքան էլ յուրահատուկ չէ: Նույնն է, թե պնդեն` ինքն այս կամ այն տառատեսակը կամ ներկն է օգտագործել: Հայաստանում լույս տեսած առաջին ջերմազգայուն գիրքը եզակի է իր կոնցեպտով: Շնորհանդեսը սկսվում է գինեձոնմամբ ավարտվում վիդեո-մաքրագրով՝ հեղինակ Էդիկ Պողոսյան: