Array ( [mr_id] => 75547 [mr_node] => 69752 [mr_media] => 71557 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71557 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71557.jpg [media_name] => as_5237_10386_909533_180909084644.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-10 18:11:47 )
Facebook Instagram Youtube
Երևանի ավագանու ընտրություն. «Ժառանգություն»-ը քարոզարշավն սկսել է Շարլ Ազնավուրի հրապարակից
Քաղաքապետի «Ժառանգության» թեկնածուն կուսակցության ղեկավարն է:

«Ժառանգություն»-ն իր քարոզարշավը սկսեց Երեւանի կենտրոնից` Շարլ Ազնավուրի հրապարակից: Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընտրապայքարը կոչում է կարճ, բայց շատ կարեւոր, երեւանցին ընտրելու է նրան, ումից պետք է պահանջի: 

Քաղաքապետի «Ժառանգության» թեկնածուն կուսակցության ղեկավարն է: Խոստանում է, որ սա կլինի ավագանի, որն օր ու գիշեր բոլոր հարցերը լուծելիս հաշվետու է լինելու իր ընտրողին: Քաղաքապետարանը կլինի քաղաքացիական: 

Մինչև քարոզարշավի ավարտը լինելու են Երևանի բոլոր համայնքներում: Վաղը կլինեն Նուբարաշենում, երեկոյան կհասնեն Ավան և Նոր Նորք: Քարոզարշավը կավարտեն նույն վայրում` Ֆրանսիայի հրապարակում: