Array ( [mr_id] => 75548 [mr_node] => 69753 [mr_media] => 71558 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71558 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71558.jpg [media_name] => рррррррррррррррррррррр.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-10 18:15:11 )
Facebook Instagram Youtube
Երևանի ավագանու ընտրություն. ԲՀԿ-ն Երևանը դարձնելու է ապրելու համար հարմար քաղաք
ԲՀԿ ցուցակի առաջատար Նաիրա Զոհրաբյանի խոսքով, իրենք առաջարկում են երկարաժամկետ ու խորքային լուծումներ:

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ավագանու ընտրությանը մասնակցում է Երևանը փոխելու և ապրելու համար հարմար քաղաք դարձնելու ծրագրով: ԲՀԿ ցուցակի առաջատար Նաիրա Զոհրաբյանի խոսքով, իրենք առաջարկում են երկարաժամկետ ու խորքային լուծումներ: 

Կուսակցության նախընտրական առաջին հանդիպումը Էրեբունի համայնքում էր: Ծրագրով ապահովվելու է Երևանի համաչափ, հավասար զարգացումը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ խնդիրների լուծման համար պատրաստ է ֆինանսապես աջակցել:

Կուսակցության ավագանու թեկնածուները քարոզարշավը վաղը կշարունակեն Դավթաշեն վարչական շրջանում: