Array ( [mr_id] => 75551 [mr_node] => 69754 [mr_media] => 71559 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71559 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71559.jpg [media_name] => Avetis Shant copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-11 10:51:49 )
Facebook Instagram Youtube
Շանթ 2018. Սեպտեմբերի 11-ին սկսվող զորավարժությունը կտևի 3 օր
Շանթ 2018-ի սցենարով Հայաստանի ամբողջ տարածքը` ներառյալ պետական կառույցներն ու պետական համակարգը, խաղաղ վիճակից կանցնեն ռազմականի: Մասշտաբային զորավարժության նպատակը պատերազմ վարելու պետության ունակությունները փորձարկելն է:

Խոսքը ոչ թե կրակային փուլով զորավարժության մասին է` այլ հրամանատարաշտաբային: «Շանթ 2018»-ը կփորձարկի պետության ունակությունները ռիսկերի, իրավիճակի հանկարծակի սրման, չնախատեսված բնածին և տեխնածին աղետների դեպքում: Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` կփորձարկվի Սահմանադրության փոփոխություններից հետո պետական կառույցների համագործակցությունն ու սուբորդինացիան:

Հարցին, թե ինչու՞ Արցախի Հանրապետությունը չի մասնակցում զորավարժություններին` Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց կարճ՝  իրավաբանորեն Հայաստանի Հանրապետության մաս չէ:

Սեպտեմբերի 11-ին սկսվող «Շանթ 2018» եռօրյա զորավարժության ընթացքում անակնկալի չգալու համար Արծրուն Հովհաննիսյանը հորդորեց ակտիվ հետևել լրատվամիջոցներին` սցենարային զարգացումներին տեղյակ լինելու համար: