Ըստ ռեֆորմիստների , հեղափոխությունից հետո առաջին ընտրական գործընթացից պարզ կլինի ինչքանով է փոխվել Հայաստանը, ինչքան ազատ են քաղաքացիներն իրենց ընտրության մեջ: ռեֆորմիստների լոզունգը Կանաչ Երևանն է:
Ռեֆորմիստների ցուցակի առաջատար, Քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը նշեց նաև, որ լինելով մշակույթի և շինարարության ներկայացուցիչ, փոփոխություններ կանի այդ ոլորտում. մասնավորապես արձանների տեղադրման վայրը և նպատակը պետք է առաջնակարգ խնդիր դառնա: Նա խոսեց նաև քաղաքային տրանսպորտի ոլորտի խնդիրների մասին ու կուսակցության անունից խոստացավ ավելացնել մետրոպոլիտենի կայարանները: