Array ( [mr_id] => 75569 [mr_node] => 69761 [mr_media] => 59648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59648 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59648.jpg [media_name] => 2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:32:45 )
Facebook Instagram Youtube
ԱԺ-ն ընտրել է Հաշվեքննիչ պալատի, ԿԲ խորհրդի անդամներին
ԱԺ-ն ընտրում է Վճռաբեկ դատարանի նախագահ և ՍԴ անդամ:

Մեկը մյուսի հետևից, կես ժամը մեկ, ընտրատեղամասի կուտակումներով` Աժ-ում մթնոլորտն ընտրական է: Մի ժամում և՛ Հաշվեքննիչ պալատի անդամին ընտրեցին, և՛ ԿԲ խորհրդի: Միջանցքում երկու թեկնածուի ընտրում էին, նույն պահին՝ մյուս երկուսին լսում դահլիճում: Վճռաբեկի նախագահի աթոռն էլ է թափուր գրեթե երեք ամիս. Արման Մկրտումյանի հրաժարականից հետո պաշտոնակատարը Երվանդ Խունդկարյանն է, ու հենց նրան է պատգամավորներին ներկայացնում ԲԴԽ նախագահը:

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուին Գագիկ Հարությունյանն է ներկայացնում, որովհետև փոխվել են ոչ միայն դատական այս ատյանի ղեկավարի լիազրութուններն ու կարգավիճակը, այլև առաջադրման կարգը: Թեկնածուին առաջադրում է Բարձրագույն դատական խորհուրդը: Աժ-ում ընտրվելուց առաջ ընտրական փուլ է խորհրդում: Պայքարը թեժ է եղել, Երվանդ Խոնդկարյանի թեկնածությունը հաստատվել է երկու ընտրությունից հետո միայն:

Պատգամավորների հարցերը հանրային վստահության մասին է: Մինչև այդ Երվանդ Խունդկարյանը նշում էր, որ իրենք արձագանքելո՚ւ են անհանգստացնող երևույթներին:

Երվանդ Խուդկարյանն էլ ներկայացնում է ՍԴ անդամի թեկնածուին: Երկորրդ անգամ: Երեք ամիս առաջ նա Ելիզավետա Դանիելյանին էր ներկայացնում` չընտրվեց, հիմա նույն թափուր տեղի համար առաջադրվում է Արման Դիլանյանին: Անցած անգամ Դատավորների ընդհանուր ժողովում նա ընդամենը մեկ ձայնով էր զիջել Ելիզավետա Դանիելյանին:

Եվ վճռաբեկի նախագահի, և ՍԴ անդամի ընտրությունը չորեքշաբթի է: Այս պահին ՍԴ-ում թափուր է երկու դատավորի աթոռ` Կիմ Բալայանինը և Վլադիմիր Հովհաննիսյանինը: