Array ( [mr_id] => 75589 [mr_node] => 69762 [mr_media] => 71565 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71565 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71565.jpg [media_name] => baconschi_ziua_frantei_francofonia_sufera_anumit_declin_romania_dar_destula_vitalitate_pentru_extinde.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-11 15:09:14 )
Facebook Instagram Youtube
Հոկտեմբերի 7-12-ը Ազատության հրապարակում կգործի ֆրանկոֆոն ավան
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը միավորում է աշխարհի մոտ կեսը:

Երևանյան գագաթնաժողովին մասնակցելու համար հոկտեմբերի 7-12-ը Հայաստան է ժամանելու մոտ 3 տասնյակ երկրի ղեկավար՝ նախագահ ու վարչապետ: Մյուս 5 տասնյակ անդամ և դիտորդ երկրները մասնակցելու են այլ մակարդակով՝ նաև ԱԳ նախարարների: Նման ծավալի միջոցառում Հայաստանում երբեք չի եղել: 

Գագաթնաժողովին զուգահեռ միջոցառումների շարք է նախատեսված: հոկտեմբերի 7-ից 12-ը Ազատության հրապարակում կգործի ֆրանկոֆոն ավան, 40 երկիր տաղավարներով կներկայացնի իր մշակույթը, հանրապետության հրապարակում ֆրանկոֆոն աստղերի մասնակցությամբ համերգ կանցկացվի : Թումոյում էլ անցկացվելու է տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված տնտեսական ֆորում : 

Գագաթնաժողովին ընդունվելու է հռչակագիր, հարակից փաստաթղթեր: Հիմքում՝ ատելության ու այլատյացության մերժումն ու դատապարտումն է: Կազմակերպական աշխատանքը մտնում է եզրափակիչ փուլ: