Array ( [mr_id] => 75558 [mr_node] => 69763 [mr_media] => 71566 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71566 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71566.jpg [media_name] => 10.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-11 15:11:54 )
Facebook Instagram Youtube
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից անցել է 17 տարի
17 տարի առաջ այս օրը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը կրտսերը Ֆլորիդայի դպրոցներից մեկում հանդիպում էր աշակերտների հետ, երբ ստացավ ահաբեկչության մասին լուրը:

2001 թվականի սեպտեմբերի 11-ը ամերիկայի պատմության օրացույցում սևով է նշված: 17 տարի առաջ այս օրը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը կրտսերը Ֆլորիդայի դպրոցներից մեկում հանդիպում էր աշակերտների հետ, երբ ստացավ ահաբեկչության մասին լուրը: Ալ Քաիդա Խմբավորման 19 գրոհայիններ առևանգել էին չորս օդանավ, որոնցից երկուսը՝ «American Airlines Flight 11»-ը և «United Airlines Flight 175»-ը, ուղարկել են Մանհեթեն, որտեղ բախվել են Համաշխարհային առևտրի կենտրոնի Հյուսիսային և Հարավային երկնաքերերին։ Առևանգված օդանավերից երրորդն ուղղվել էր Պենտագոնի վրա, իսկ չորրորդը` ընկել Փենսիլվանիա նահանգում։

Կադրերում Ամերիկայի Մանհեթըն նահանգն է: Առաջին օդանավը ահաբեկիչներն ուղղեցին բիզնես կենտրոնի աշտարակների ուղղությամբ: Ուղիղ եթերում լրատվամիջոցները հեռարձակում էին այրվող աշխատարակի կադրերը, երբ երկրորդ օդանավը մխրճվեց հարավային աշխատարկի մեջ:

Ահաբեկչության հետևանքով 2.983 մարդ զոհվեց, նրանց անուններն ամեն տարվա սեպտեմբերի 11-ին Մանհեթենում կառուցված հուշահամալիրում մեկ առ մեկ ընթերցվում են: Նախկին 110 հարկանի երկու աշտարակների տեղում զրո հարկ է, հուշահամալիրը հենց այդպես էլ կոչվում է զրո հարկ: