Array ( [mr_id] => 75874 [mr_node] => 69764 [mr_media] => 71567 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71567 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71567.jpg [media_name] => 4773382.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-11 15:14:56 )
Facebook Instagram Youtube
Խոզաբուծական համալիր՝ Ճարտարում
Մինչև եկող ամառ համալիրում կբուծվի 4000 գլուխ խոզ:

Արդեն երեք ամիս է, Ճարտարի այս հատվածը Մարտունու շրջանի ամենախոշոր շինհարթակն է դարձել: Խոզաբուծական համալիրը կառուցման փուլում է, բայց արդեն նկատվում են նորամուծությունները: 

Ներդրողը ռուսաստանաբանակ գործարար Աշոտ Ջիվանյանն է: Այժմ 40 հոգի է աշխատում: Շինարարության ավարտից հետո մոտավորապես նույնքան մշտական աշխատատեղ է բացվելու: Գյուղոլորտի պատասխանատուները ոգեւորված են. նախաձեռնությունը կլրացնի արցախցիների մսի պահանջարկը և անասնաբուծական ժամանակակից տնտեսության օրինակ կդառնա:

Նախաձեռնության հեղինակը համոզված է՝ պետք է ոչ թե դրամական ինչ-որ օգնություն տրամադրել, այլ հնարավորություններ ստեղծել, որպեսզի բնակչությունը կայուն եկամուտ ունենա:

Առաջին փուլը կավարտվի մինչեւ 2019թ. ամառը: Այդ փուլում համալիրում հնարավոր կլինի 4000 գլուխ խոզ բուծել: Զուգահեռ՝ կսկսվի երկրորդ փուլը, որից հետո համալիրում կկարողանան 10 հազար գլուխ խոզ բուծել: