ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրել է, որ շատ շուտով կկայանա իր հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նախարարը ժամկետ չի նշել՝ ասելով, որ դա կհայտատարվի համաձայնեցված կարգով: Նախարարը նաև անդրադարձել է Սիրիա ուղարկվող հայկական օգնությանը, այս հարցում Ռուսաստանի հետ գործակցությանը, Սիրիայում հումանիտար միացյալ ծրագիր իրականացնելու հարցում` հայ-ռուսական նոր պայմանավորվածությանը:
«Այս դեպքում ևս աշխատելու ենք միասին, որպեսզի կարողանանք տեղում մեր ներդրումն ունենալ, խիստ անվտանգության, հումանիտար կոնտեքստում, սա հումանիտար գործողություն է մեզ համար առաջին հերթին», - ասել է Զոհրաբ Մնացականյանը: