Array ( [mr_id] => 75574 [mr_node] => 69767 [mr_media] => 71570 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71570 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71570.png [media_name] => download.png [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-11 15:32:41 )
Facebook Instagram Youtube
Երևանի ավագանու ընտրություն. «Լույս դաշինք»-ը խոստանում է Երևանը հարմարեցնել բոլորի կարիքներին
Երևանը բոլորին հարմարեցնելը «Լույս»-ի ծրագրում առանցքային է: Հաշմանդամություն ունեցող մարդիկ կբարձրացնեն հարցեր, որոնք հետո կդառնան ծրագիր ու գործ:

Դեպի ներառական Երևան: «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն խոսքը բարի լույսով է սկսում: Այստեղ են ավելի շատ լսելու, քան պատմելու: Հաշմանդամություն ունեցող մարդիկ կբարձրացնեն հարցեր, որոնք հետո կդառնան ծրագիր ու գործ: 

Տրանսպորտ, շենք ու ճանապարհ: Երևանը բոլորին հարմարեցնելը «Լույս»-ի ծրագրում առանցքային է: Մեկ տարի ավագանու անդամ և հիմա կրկին թեկնածու Դավիթ Խաժակյանն ասում է՝ հնարավոր է, և տալիս «ինչպես»-ի պատասխանը: 

Հարմարեցված ավտոբուսները գուցե թանկ լինեն կարճաժամկետ հեռանկարում, բայց ավելի էժան են, երբ ներդրումը բաժանում ես տարիների վրա: «Լույս»-ը կուժեղացնի հսկողությունը շինարարության մեջ: Նորմերն այսօր էլ կան, վերահսկողությունը չկա: Երևանն ավելի հարմար կդառնա վերելակային նոր տնտեսությամբ: 6 հազար շենքերից 4 հազարի վերելակները գերմաշված են, պետք է թարմացնել, մուտքերը լայնացնել: 

«Լույս դաշինք»-ի թեկնածուները վստահեցնում են՝ հնարավոր է: