Array ( [mr_id] => 75578 [mr_node] => 69768 [mr_media] => 71571 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71571 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71571.jpg [media_name] => maxresdefault (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-11 15:41:15 )
Facebook Instagram Youtube
Երևանի ավագանու ընտրություն. «Երևանցիներ» դաշինքը կարևորում է խնդիրների միասնական լուծումը
Դաշինքի ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանի խոսքով՝ Երևանի ոլորտային խնդիրները պետք է տալ համակարգային լուծում:

«Երևանցիներ» դաշինքն ավագանու ընտրությանը ոչ թե թիրախային, այլ ամբողջական ծրագիր է ներկայացրել: Դաշինքի ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանի խոսքով՝ Երևանն ունի ոլորտային խնդիրներ, որոնց պետք են համակարգային լուծումներ:

Ըստ ավագանու թեկնածուի՝ մայրաքաղաքի տրանսպորտի խնդիրն առանցքային է և բոլոր երևանցիներին հետաքրքրող: Այն լուծելու համար դաշինքն առաջարկում է յուրօրինակ լուծում:

Բարձրահարկերի տանիքնների խնդիրները լուծելու համար դաշինքն առաջարկում է դրանք դարձնել եկամուտ ապահովող միավոր` օգտագործելով արևային էներգիան: Ծրագրի կարևոր կետերից են նաև նախադպրոցական հիմնարկների կառուցումը, տնկարանային տնտեսության զարգացումը, մայրաքաղաքի կառուցապատումն ու բարեկարգումը: