Array ( [mr_id] => 75575 [mr_node] => 69769 [mr_media] => 71572 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71572 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71572.jpg [media_name] => default.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-11 16:18:53 )
Facebook Instagram Youtube
ukid. UCOM-ը ներկայացնում է նոր սակագնային պլան ծնողների համար
«Յուքոմ»-ի նոր մանկական խելացի ժամուցույց-հեռախոսը հնարավորություն կտա ծնողներին հետևել իրենց երեխաներին առանց ֆիզիկապես ներկա գտնվելու:

«Յուքոմ»-ի հոգատար բաժանորդները 12 ամսով միանալով ukid սակագնային պլանին կարող են իրենց երեխաների համար ձեռք բերել հայալեզու սմարթ ժամանակակից ժամացույց և անընդմեջ կապ ունենալ երեխայի հետ:

Սակագնային պլանը ներառում է անսահմանափակ րոպեներ և sms-ներ` «Յուքոմ» ցանցի ներսում մշտական կապ ունենալու համար և 1 գիգաբայտ ինտերնետ սմարթ ժամացույց-հեռախոսի խելացի գործառույթներից օգտվելու համար: ukid հավելվածը ներբեռնելուց հետո կարելի է հետևել երեխայի գտնվելու վայրը, զանգել կամ կարճ հաղորդագրություններ ուղարկել:

Խելացի ժամացույցը նախատեսված է 4-12 տարեկան երեխաների համար, այն լիարժեք ճանաչում է հայերեն տառերը: ukid-ը ժամացույց-հեռախոսը կարևոր գործիք է, որը թույլ է տալիս ծնողներին և երեխաներին մշտապես կապի մեջ մնալ` հիշեցումներ ուղարկել երեխային օրվա պլանի վերաբերյալ և հետևել քայլերի հաշվարկին: