Array ( [mr_id] => 75571 [mr_node] => 69770 [mr_media] => 71573 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71573 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71573.jpg [media_name] => Gaxtnalsum copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-11 16:27:46 )
Facebook Instagram Youtube
Վարչապետն արձագանքել է ԱԱԾ-ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսմանը
Նիկոլ Փաշինյանի կարծիքով գաղտնի ձայնագրությունների հետեւում կանգնած են նախկին իշխանությունների այն ներկայացուցիչները;

Համացանցում տարածվել է մի գաղտնալսված ձայնագրություն, որտեղ ԱԱԾ պետն ու ՀՔԾ պետը զրուցում են մարտի մեկի գործով ձերբակալությունների մասին: Այդ ձայնագրության մեջ ՀՔԾ պետը հայտնում է, որ դատավորը վախեցած է Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելու հարցում: 

Համացանցում այս ձայնագրության տարածումից հետո Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանացի ուղիղ կապով հայտարարեց, որ դատական համակարգի ներկայացուցիչները իշխանափոխությունից հետո անընդհատ փորձում են հրահանգներ ստանալ իրենցից և դա գաղտնիք չէ:

Նիկոլ Փաշինյանը ձայնագրության տարածումից հետո հրավիրել է ԱԱԾ պետին եւ նրա հետ զրուցել: Իր նախնական գնահատմամբ՜ ԱԱԾ պետին եւ ՀՔԾ պետին գաղտնալսել են:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով գաղտնի ձայնագրությունների հետեւում կանգնած են նախկին իշխանությունների այն ներկայացուցիչները, որոնք վախ են զգում, որ իրենց նույնպես պատասխանատվության կենթարկվեն: