Array ( [mr_id] => 75597 [mr_node] => 69771 [mr_media] => 71574 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71574 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71574.jpg [media_name] => MHM0124200.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-11 16:32:01 )
Facebook Instagram Youtube
ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ պետը պարզաբանել են ենթադրյալ գաղտնալսված հեռախոսազրույցը
Վարչապետի հետ հանդիպումից հետո Ազգային Անվտանգության ծառայության տնօրենն ու ՀՔԾ պետը արտակարգ ասուլիս են հրավիրել:

ԱԱԾ-ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված ձայնագրությունը հենց տարածվեց համացանցում, վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքով լայֆ մտավ ու հայտարարեց` գաղնիք չէ, որ դատական համակարգի ներկայացուցիչները անընդհատ փորձում են հրահանգներ ստանալ իրենցից:

Գաղտնալսված ձայնագրությունում ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը զրուցում են մարտի մեկի գործով կալանքների մասին: Մասնավորապես, Արթուր ՎԱնեցյանն ասում է, որ Քոչարյանի կալանքի հարցը քննող դատավորը վախեցած է:

Ձայնագրության տարածումից հետո Նիկոլ Փաշինյանը հրավիրել է ԱԱԾ տնօրենին, հանձնարարել ասուլիս հրավիրել: Վարչապետի խոսքից հստակ էր դառնում` ձայնագրությունն իրական է: 

Սկանդալային ձայնագրության երկու մասնակիցներն էլ ասուլիսի եկան միասին ու հաստատեցին` խոսել են երկուսով, Քոչարյանի կալանավորման օրը։ Վանեցյանն այդ պահին Ժնևում էր: Հիմա անակնկալի են եկել` ով է գաղտնալսել գաղտնսլսելու սարքեր ունեցող ԱԱԾ տնօրենին և ով է հրապարսկել

Եղել է այն, ինչ եղել է, ասում է Վանեցյանն ու պնդում, որ իր յուրաքաչյուր բառի համար պատրաստ է պատասխան տալ։ Լրագրողներն էլ մեկ առ մեկ հիշեցնում են հեռախոսազրույցի բառերը։ Նախ վախեցած դատավորի մասին: 

Քննարկվող մյուս դրվագը կալանավորումները վարչապետի հետ համաձայնեցնելու մասին է: Եվ Արթուր Վանեցյանը, և Սասուն Խաչատրյան նշում են, որ խոսքը 2-րդ նախագահի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին է: 

Լրագրողները զրույցի մյուս արտահայտութուններն են մեջբերում։ Խաչատուրովին փակել չփակելու մասին: 

Նիկոլ Փաշինյանն իր կարծիքը հայտնել է` գաղտնի ձայնագրությունների հետևում կանգնած են նախկին իշխանությունների այն ներկայացուցիչները, որոնք վախ են զգում, որ իրենց նույնպես պատասխանատվության կենթարկվեն: ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարները պնդում են, որ իրենց գաղտնալսելն ու հրապարակելը մարտի մեկի բացահայտմանը խոչընդոտելու փորձ է: Երկուսն էլ նշում են, որ հրաժարական կտան, եթե լինի հանրային պահանջ, և եթե վարչապետն այդպես կամենա:

Ասուլիսի ընթացքում ՀՔԾ պետը մի քանի բացահայտում հրապարակեց. հայտարարեց, որ մարտի մեկի զոհ Տիգրան Աբգարյանին սպանել են հատուկ ջոկատայինները: 

Մյուս բացահայտումը Սասուն Խաչատրյանի բերած ցուցակներում է: Նշված են այն զինվորների անունները, որոնց գումար են տվել օլիգարխներն ու բարձարաստիճան պաշտոնյաները:

ԱԱԾ տնօերնը չի բացառում, որ էլի ձայնագրություններ կհրապարակվեն: