Array ( [mr_id] => 75572 [mr_node] => 69772 [mr_media] => 71576 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71576 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71576.jpg [media_name] => 18_06_12_1528801938.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-11 16:48:43 )
Facebook Instagram Youtube
Թրամփը դրական է արձագանքել Ընի բարեկամական ժեստին
Կիմ Չեն Ընը Թրամփին առաջարկել է հանդիպել: Փհենյանը նամակ է ուղղել Վաշինգտոնին: Սպիտակ տունն այն որակել է չափազանց ջերմ ու դրական:

Փհենյանը կոտրում է բոլոր կարծրատիպերը: Հս. Կորեան կազմավորման 70-ամյակին ներկայացավ մի քանի ժամ տևած մասշտաբային շքերթով, որը քննարկում է ամբողջ աշխարհը: Տոնական միջոցառումները լուսաբանելու համար Փհենյան էին ժամանել տասնյակ միջազգային լրագրողներ, հարյուրավոր բարձրաստիճան հյուրեր ու զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից, հոլիվուդյան աստղեր ու մարզիկներ: 

Տրիբունայի մոտով անցավ երկրի աբողջ ռազմական ներուժը, բայց այն ինչ երկար ժամանակ ամբողջ աշխարհը պահում էր վախի ու սարսափի մեջ, հրապարակ դուրս չեկավ. բալիստիկ հրթիռների բացակայությունն անմիջապես մեկնաբանվեց որպես զիջումային ու դրականքայլ: Վաշինգտոնի արձագանքը նույնպես դրական էր:

Տոնական միջոցառումը շարունակվեց հյուսիսկորեական ավանդական ու հանրահայտ դարձած թատերական ներկայացմամբ, 5 տարվա ընդմիջումից հետո պրեմիերա: 

Ամենամասշտաբային միջոցառումը Գինեսի ռեկորդների գրքում է: 100 հազարավոր մասնակից` մոլորակի ամենամեծ մարզադաշտում: Եվս մեկ մեսիջ Փհյենյանից, որ երկրի ամենամեծ ուժն ու զենքը` մարդկային ռեսուրսն է: Մեծից փոքր, հարյուր հազարավոր մասնակցիներ ընդամենրը 2 ամիս տևած փորձերից հետո նախանձելի ճշգրտությամբ ներկայացնում են շլացուցիչ հանդիսությունը: միլիոնավոր լեդ-պատկերների փոխարեն կրկին մարդիկ են: 17 հազար աշակերտ կերտում են երկու կորեաների միասնական դրոշը: 

Միջազգային երկխոսության ու զբոսաշրջիկների համար բաց ու ընկերասեր, սա է հիմնական շեշտը: Ավանդական կարծրատիպերն այստեղ էլ են հօդս ցնդում: Մինչև կհնչի եզրափակիչ` Կիմ Չեն Ընին նվիրված հատվածը, երգ, նվիրված ընեկրությանն ու բարեկամ երկրներին: 

Ռուսաստանի դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նախօրեին տետ ա տետ հանդիպում էր ունեցել Կիմ Չեն Ընի հետ: Որոշվել է, որ Հս Կերեայի նախագահը մինչև տարեվերջ կմեկնի Մոսկվա: Մինչև այդ ամենայն հավանականությամբ կկայանա ևս մեկ Թրամփ-Ըն հանդիպում: Փհենյանը նամակ է ուղղել Վաշինգտոնին: Սպիտակ տունն այն որակել է չափազանց ջերմ ու դրական: