Array ( [mr_id] => 75590 [mr_node] => 69773 [mr_media] => 71578 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71578 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71578.png [media_name] => 1.thumb_.png [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-11 17:22:18 )
Facebook Instagram Youtube
Երևանի ավագանու ընտրություն. ՕԵԿ-ն առաջարկում է սոցիալական բնակարանաշինություն ծավալել
Կուսակցության ցուցակի առաջատար Մհեր Շահգելդյանը կարծում է, որ ընտրողները պետք է կողմնորոշվեն` ըստ առաջարկած լուծումների:

«Օրինաց երկիրը» քարոզարշավի երկրորդ օրն Ավանում է: Կշրջեն համայնքում, կլսեն խնդիրները, կներկայացնեն իրենց լուծումները: Կուսակցության ցուցակի առաջատար Մհեր Շահգելդյանը կարծում է, որ քաղաքի խնդիրները տեսնում են բոլոր թեկնածուներն ու ուժերը, բայց ընտրողները պետք է կողմնորոշվեն` ըստ առաջարկած լուծումների: 

Էլիտար բնակարանաշինության փոխարեն` սոցիալական, համայնքային բնկարանաշինություն. ՕԵԿ-ի նախընտրական գլխավոր առաջարկն է: Սա ռազմավարական ծրագիր է, բայց զուգահեռ Մհեր Շահգելդյանը պատրաստ է արձագանքել նաեւ հրատապ խնդիրներին: Առաջին տեղում` աղբահանությունն է: 

Կանաչ ճարտարապետություն, քաղաքաշինական խնդիրներ ու սոցիալական լուծումներ` ՕԵԿ-ն իր նախընտրական ծրագրի կարեւոր կետերի մասին կպատմի բոլոր համայնքներում: