Array ( [mr_id] => 75579 [mr_node] => 69774 [mr_media] => 71534 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71534 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71534.jpg [media_name] => 222223.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-07 19:32:58 )
Facebook Instagram Youtube
Ազգերի լիգա. Պորտուգալիան առանց Կրիշտիանու Ռոնալդուի հաղթել է Իտալիային
Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնը հաղթանակով է սկսում Ազգերի լիգայի խաղարկությունը:

Լիսաբոնի Դա Լուժ ստադիոնում Պորտուգալիայի հավաքականի մրցակիցն Իտալիան էր: Պորտուգալացիների կազմից բացակայում էր թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, որը գլխավոր մարզչից թույլտվություն էր ստացել մնալ Թուրինում եւ կենտրոնանալ Յուվենթուսում իր ելույթների վրա: Վերջին 20 տարում առաջին անգամ Սկուադրա Աձուրայի մեկնարկային կազմում չկար Յուվենթուսի ֆուտբոլիստ:

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո, երկրորդի սկզբում Անդրե Սիլվան առաջ մղեց պորտուգալացիներին: Դա հանդիպման միակ եւ հաղթական գնդակն էր: 

Պորտուգալիան վաստակած 3 միավորով խմբի առաջատարն է, Իտալիան` երկրորդ տուրում անընդմեջ չի կարողանում հաղթել: Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմն առաջին խաղում ոչ-ոքի էր խաղացել Լեհաստանի հետ, որը մեկ միավորով խմբում երկրորդն է: 

Հաջորդ տուրում, հոկտեմբերի 11-ին, Լեհաստանի հավաքականը տանը կընդունի Պորտուգալիային, դրանից երեք օր հետո` Իտալիային: