Array ( [mr_id] => 75596 [mr_node] => 69775 [mr_media] => 59653 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59653 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59653.jpg [media_name] => National_Assembly_of_Armenia.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:55 )
Facebook Instagram Youtube
Պատգամավորները հակադիր գնահատականներ են տվել ԱԱԾ-ՀՔԾ հեռախոսային սկանդալին
Սկանդալային ձայնագրությունը դարձավ նաեւ խորհրդարանական հայտարարությունների գլխավոր թեմա:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հայատարարեց, որ տարածված գաղտնի ձայնագրությունը ապացուցում է, որ դատավորին ցուցում չի տրվել:

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ճիշտ հակառակն է պնդում: Նա կարծում է, որ այս ձայնագրությունից պարզ է դառնում, որ գործադիր իշխանության ղեկավարը դատավորներին հստակ ցուցում է տալիս:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ այս գաղտնի ձայնագրության հրապարակման նպատակն է կանխել մարտի 1-ի բացահայտումը: 

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի համար այս ձայնագրությունը հաստատեց, որ քաղաքական պատվեր է գործում: Արմեն Աշոտյանի կարծիքով՝ իշխանությւոնը փորձում է հասարակական ուշադրությունը մարտի 1-ի թեմայով շեղել ձայնագրության բովանդակությունից:

Հանրապետական պատգամավորները խորհրդարանական խմբակցություններին կոչ արեցին հրապարակային քննարկել գաղտնի ձայնագրության մանրամասները: Սկսած այն խնդրից, թե ինչպես են ձայնագրել ԱԱԾ պետին, մինչեւ այն, թե գործադիրի ղեկավարը ցուցումներ տվել է դատավորներին, թե ոչ: