Array ( [mr_id] => 75583 [mr_node] => 69777 [mr_media] => 71580 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71580 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71580.jpg [media_name] => 28.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-12 11:23:36 )
Facebook Instagram Youtube
Երևանի ավագանու ընտրություն. ԲՀԿ-ն առաջնային է համարում աղբահանության եւ տրանսպորտի խնդիրը
Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի առաջատար Նաիրա Զոհրաբյանը հերքեց մամուլում հայտնված լուրը, որ ԲՀԿ-ն սկսել է ընտրակաշառք բաժանել:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, իրենց նախընտրական ծրագիրը զգալի տարբերվում է մյուս կուսակցությունների ներկայացրած ծրագրերից: Ընտրվելու դեպքում ԲՀԿ-ն համակարգային փոփոխություններ է անելու:

Զոհրաբյանն ու իր թիմակիցները մայրաքաղաքում առաջնային են համարում աղբահանության եւ տրանսպորտի խնդիրը: ԲՀԿ-ականների քարոզչության երկրորդ օրը շարունակվեց Դավիթաշենում: