Խոստանում են օրերի ընթացքում քաղաքը մաքրել կուտակված աղբից, ամիսների ընթացքում արդիականացնել հանրային տրանսպորտը: Մի քանի տարում էլ մետրոպոլիտենի նոր կայարան կարող է ունենալ Երևանը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագիրն ընդգրկում է նաև կրթության և մշակույթի ոլորտը: Քաղաքը մեդիաոլորտում մշակութային թեմաներով ներկայացված կլինի:
Երկարաժամկետ ծրագեր ունեն: Ավագանու կազմում լինելու դեպքում աղբամշակման գործարան կբացեն: Իրենց կառավարման ընթացքում էլ Երևանը օրենքի գերակայության մայրաքաղաք կլինի: