ԵխխՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեսբուքյան էջում գրել է, որ Հայաստանի հարցը արտահերթ կքննարկվի ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում: Նա տեղեկացրել է, որ նախօրեին ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովը քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Քննարկման թեմա է դարձել խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը եւ տարածումը, երկրորդ նախագահի, նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը: Քննարկվել է նաեւ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը: Հանձնաժողովը որոշել է Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում: