Array ( [mr_id] => 75616 [mr_node] => 69783 [mr_media] => 71593 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71593 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71593.jpg [media_name] => 4601_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-12 17:33:12 )
Facebook Instagram Youtube
ՀՀ-ն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընդունումը համարում է կարևոր հանգրվան
Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումի բացմանը Նիկոլ Փաշինյանի ելույթը ֆրանսերեն է:

Մեկ ամսից էլ քիչ անց Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան Երևանում հյուրընկալել ամբողջ աշխարհը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը սա բացառիկ իրադարձություն է համարում Հայաստանի ու նաև ֆրանկոֆոն համայնքի համար: Արդեն որերորդ անգամ նա համոզվում է` Հայաստանը մի երկիր է, որը սնում է իր քաղաքացիներին պայքարելու ու վերածնվելու ուժով, մի հատկություն, որն այսօր այնքան անհրաժեշտ է ամբողջ աշխարհին:

Այն որ ամբողջ Հայաստանը մոբիլիզացրել է ուժերը, որպեսզի լավագույն ավանդույթներով հյուրընկալի աշխարհի կեսին միավորող կազմակերպության գագաթնաժողովը, վերահաստատում է նաև կառավարության ղեկավարը: Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումի բացմանը Նիկոլ Փաշինյանի ելույթը ֆրանսերեն է: Աշխարհի` կարևորությամբ երկրորդ գագաթնաժողովը հյուրընկալող պետությունն առաջին դեմքով է ցույց տալիս, թե որքան է կարևորում ֆրանկոֆոն ընտանիքին իր անդամությունը:

Մինչև այդ, աշխարհի տարբեր անկյուններից մեր երկիր ժամանած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկում են միասին ապրելու կարողության ճանապարհները: Ինչպես միավորել բոլորին, ինչպես մեծացնել քաղաքացիական հասարակության դերը և ինչպես ստեղծել այն ամուր կապը` հասարակական կազմակերպությունների և իշխանությունների միջև, որը կապահովի երկրի դինամիկ զարգացումը:

Քաղաքացիներն ամեն օր ապրում են դժվարությունների մեջ ու դրանց լուծման մասին պակաս չեն մտածում, քան իշխանությունները: Ֆրանկոֆոն հասարակական կազամակերպություններն էլ ուզում են, որ քաղաքական գործիչները խոստովանեն. ոչ բոլոր հարցերի պատասխանները կարող են տալ: Դրանց արմատներն ավելի խորն են, ու դրանք տեսնելու համար հարկավոր է լսել քաղաքացիների ձայնը: