Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի Վազաշենի հատվածն է: Գյուղի բնակիչներից մեկը պատահմամբ տեսանկարահանել է Ադրբեջանի գնդակոծությունը: Երեկ և այս գիշեր հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի և գյուղերի ուղղությամբ:
Սովորական ասելով սահմանապահ համայնքի ղեկավարը նկատի ունի հրազենը: Երեխաները վախեցել են, քանի որ նախօրեի կրակոցները նախկինից աղմկոտ են եղել` մեծ տրամաչափի պատճառով: Վազաշենի ուղղությամբ վերջին օրերին ադրբեջանական ակտիվությունը եզակի չէ: Կրակել են նաև երկու օր առաջ: Նախօրեին գնդակոծված մյուս բնակավայրը Բաղանիսը, պարբերական կրակի տակ է արդեն տասն օր:
Բաղանիսի գյուղապետի խոսքով` միջպետական ճանապարհը չի փակվել, բնակիչների տները չեն վնասվել, դպրոցում դասերը շարունակվում են: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է:
Իրավիճակը մեկնաբանել է պաշտպանության նախարարը: Դավիթ Տոնոյանն ընդգծել է` անհանգստանալու պատճառ այս պահին չկա:
Արտգործնախարարությունը պետական սահմանին կրակոցների մասին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, համանախագահ երկրների արտգործնախարարներին ու դեսպաններին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին:
Հայկական կողմը Ադրբեջանի կոպիտ խախտումը ներկայացնելուն զուգահեռ ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է մերժել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված և վերահաստատված համաձայնությունների իրականացումը: