Array ( [mr_id] => 75610 [mr_node] => 69785 [mr_media] => 71587 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71587 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71587.jpg [media_name] => 23af9927aab792a4d6b8875ce34379aa.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-12 15:25:11 )
Facebook Instagram Youtube
Digithon 2018. Beeline-ի աշխատակիցները ստեղծում են նորարարական թվային ծառայությունների նախատիպեր
Հայաստանյան փուլի հաղթող թիմը Ամստերդամում կմասնակցի «Գլոբալ Digithon»-ին:

Beeline-ի մասնաճյուղերի աշխատակիցները ստեղծում են նորարարական թվային ծառայությունների նախատիպեր: Այս տարի կորպորատիվ թվային մարաթոնի հայաստանյան փուլին մասնակցում է 4 թիմ։ Digithon 2018-ի թեման տվյալների դրամայնացումն է:

24 ժամում թիմերը պետք է մշակեն իրենց լուծումների նախատիպերը: Խորհուրդներով օգնում են հատուկ ընտրված մենթորները՝ ընկերության ՏՏ, մարքեթինգի և կոմերցիայի մասնագետները։ Արդյունքները գնահատում է ժյուրին, որի կազմում Beeline-ի ղեկավարներն են: Նախագահն ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն է։ 

Հայաստանյան փուլի հաղթող թիմը Ամստերդամում կմասնակցի Գլոբալ Digithon-ին, որտեղ գտնվում է ՎԵՈՆ խմբի գլխամասային գրասենյակը։