Array ( [mr_id] => 75613 [mr_node] => 69787 [mr_media] => 71589 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71589 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71589.jpg [media_name] => as_5237_10386_909533_180909084644.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-12 15:36:38 )
Facebook Instagram Youtube
Երևանի ավագանու ընտրություն. «Ժառանգություն»-ն ամեն օր ներկայանում է հանրային նոր առաջարկով
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, Երևանը պետք է զարգացնել նաև ընթերցելով:

Ամեն օր հանրային նոր առաջարկ: «Ժառանգության» քարոզարշավի ընթացքը որոշում է ավագանու յուրաքանչյուր թեկնածու: Այս անգամ խորագիրը կարդացող Երևանն է: Գրքերի փոխանակություն Նոր Նորքում, զուգահեռ շփում նաև «Ժառանգության» քաղաքապետի թեկնածուի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: 

«Ժառանգության» շանսերը բարձր է գնահատում, բայց ավելի շատ կարևորում է ազատ ընտրությունները: Քաղաքական ուժերի ծրագրերն, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, նման են: Ընտրողը պետք է որոշի, թե ում է վստահելու Երևանի զարգացումը: 

Անկախ ընտրության ելքից՝ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ Երևանը միասին է հնարավոր զարգացնել, առանց սև ու սպիտակ բաժանարարների: «Ժառանգություն»-ը երևանցիներին նաև խորհրդանշական վազքի կհրավիրի: Օրն ու տեղը լրացուցիչ: Կնվազեն վաղ առավոտյան, երբ փողոցները դատարկ են: Կանցնեն 5 կմ: 5-ը «Ժառանգության» թիվն է ավագանու ընտրությանը: