Ռեֆորմիստների կուսակցությունն ավագանու ընտրությանը մասնակցում է «Կանաչ Երևանը» կարգախոսով: Ցուցակը գլխավորող Արտակ Ավետյանն առաջնային խնդիր է համարում Երևանի կանաչապատումը: Առաջարկած ծրագիրն, ըստ ավագանու թեկնածուի` լուծելու է շրջակա միջավայրի պաշտպանության ու բնապահպանական խնդիրները: Ռեֆորմիստներն առաջարկում են Երևանի ղեկավարման նոր՝ պիկսելային համակարգ:
Արտակ Ավետյանը կարևորում է նաև Երևանի տրանսպորտի խնդիրը, որի լուծումը տեսնում է մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցմամբ: