Array ( [mr_id] => 75618 [mr_node] => 69799 [mr_media] => 71592 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71592 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71592.jpg [media_name] => 50819.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-12 17:03:33 )
Facebook Instagram Youtube
Կույրերի միավորման նոր նախագահն ընտրվել է միաձայն
Միավորման նոր նախագահն ընտրվել է 16 կողմ, 0 դեմ ձայնով:

Կույրերի միավորման ներսում և դրսում իրարանցում է: Մեկ ամսից ավելի պայքարում են ու բողոքում՝ պահանջում են փոփոխություններ և միավորման նոր նախագահի ընտրություն:

Տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ պահանջում են նաև նոր կանոնակարգ: Նրանք պատրաստ են իրենց ձայնը տալ մեկին, որը քաջատեղյակ է և կարող է լուծել կույրերի միավորման առջև ծառացած խնդիրները: 

Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին՝ նախկինները տարբեր մարզերում ցածր գումարներով վարձակալության են տվել տարածքներ: Հավաքվածները պնդում են անարդարություններին վերջ տալու համար նոր նախագահի ընտրություններ են պետք: 

Կույրերի միավորման անդամները իրենց թեկնածուի անունն էլ հայտնեցին՝ Ռաֆիկ Խաչատրյան: Միավորման տարեց անդամներից մեկն էլ իր գնահատականը տվեց՝ ճանաչում է Խաչատրյանին: Օրինապահ քաղաքացի է և կարող է լուծել միավորման համար տարիների ընթացքւոմ առաջացած խնդիրները: 

16 կողմ և ոչ մի դեմ: Կույրերի միավորման նախագահ ընտրվեց Ռաֆիկ Խաչատրյանը: Նա գործընկերներին և միավորման անդամներին խոստացավ՝ աշխատել և հուսախաբ չանել: