Facebook Instagram Youtube
Մարտի 1-ի վերաբերյալ պարզաբանում են հրապարակել Պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը
Ըստ Դավիթ Տոնոյանի՝ Զինուժը ներգրավված է եղել մարտի 1-ի դեպքերին, իսկ ըստ Արտակ Դավթյանի՝ մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել:

 
Զինված ուժերը ներգրավված են եղել մարտի մեկի իրադարձություններին և դա փաստ է, հայտարարում է պաշտպանության նախարարը: Դավիթ տոնոյանը հրաժարվեց մեկնաբանել հատուկ քննչական ծառայության պետի նախօրեի հայտարարությունն այն մասին, որ քննությամբ հիմնավորվել է` բանակը կրակել է բնակարանների ուղղությամբ: Նախարարը հստակեցրեց իր հայտարարությունը: 

Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել: ՀՔԾ պետի նույն հայտարարությունը մեկնաբանում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: 2008-ին նա ՊՆ օպերատիվ վարչության պետի պաշտոնում էր: 

ԳՇ պետն անդրադարձավ նաև նախօրեին Դավթաշենում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, որ 2008-ի իրադարձություների օրերին հայ-ադրբեջանական սահմանից զորքը բերվել է Երևան, հերթափոխ չի եղել: Արտակ Դավթյանի խոսքով, սահմանին մարտական աշխատանքն ընթացել է սովորական հունով: Առաջնագծից զինվոր չի հեռացվել: 

Ապացույցների մասին հայտարարությունների և շարունակվող քննության ֆոնին բանակի ղեկավարությունը վստահեցնում է` Մարտի մեկի գործով որևէ բացահայտում չի կարող ազդել հայկական բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա: