Array ( [mr_id] => 75626 [mr_node] => 69804 [mr_media] => 71596 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71596 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71596.jpg [media_name] => 4045474121633012672734846743076007357448192n.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-13 10:51:15 )
Facebook Instagram Youtube
Եզդիաբնակ Ֆերիկ գյուղի դպրոցում բողոքի ակցիա է և գործադուլ
Հանձնաժողովը կուսումնասիրի Ֆերիկ համայնքի դպրոցում ստեղծված վիճակը:

Եզդիաբնակ Ֆերիկ գյուղի դպրոցի խառնաշփոթը սկսվել է սեպտեմբերի 1-ի բողոքի ակցիայից: աշակերտների ծնողների մի մասը դժգոհում է, որ ուսուցիչները լավ չեն դասավանդում: Տնօրենին հեռացնելու նպատակով նրանք ստորագրահավաք են կազմակերպել և գրավոր դիմել են ԿԳ նախարարին: Նրանք պնդում են, որ ուսուցիչների մի մասն ու դպրոցի տնօրենը երեխաների նկատմամբ խտրական վերաբերմունք են ցուցաբերում:

Ըստ դպրոցի տնօրենին պաշտպանող ուսուցիչների, բողոքի ակցիան կազմակերպել է ժամանակին կրճատված իրենց նախկին գործընկերը: ուսուցիչների այս խումբն էլ սեպտեմբերի 10-ին գործադուլ է հայտարարել` Ի պաշտպանություն տնօրենի:

Տնօրենը համարում է, որ բողոքող ծնողներն արդարացի չեն մանկավարժների հանդեպ, երեխաների գիտելիքների պակասի մեջ մեղքի ամենամեծ բաժինը հենց իրենցն է:

Կթության և գիտության նախարարի տեղակալի հորդորով դասերը վերսկսվել են:

Նախարարությունն ու Արմավիրի մարզպետարանի կրթության վարչությունը կազմել են հանձնաժողով, որը կուսումնասիրի դպրոցում ստեղծված վիճակի պատճառն ու ծնողների մեղադրանքների հիմքերը: