Array ( [mr_id] => 75627 [mr_node] => 69805 [mr_media] => 59648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59648 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59648.jpg [media_name] => 2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:32:45 )
Facebook Instagram Youtube
ԱԺ հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է սկանդալային հեռախոսազրույցի դրվագները
Նիկոլ Փաշինյանը մանրամասմել է, թե երկու գերատեսչությունների ղեկավարների զրույցը ինչ կոնտեքստում է եղել:

Կառավարության հետ հարց ու պատասխանին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Ալիեւի այն հայտարարությանը, որ բանակցությունների ձախողման պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի վրա, որովհետեւ վարչապետը հայտարարել է, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ: Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց, որ հայկական կողմը երբեք չի հրաժարվել բանակցություններից եւ պատրաստ է բանակցել:

Արցախի խնդրի կարգավորման թեման շարունակեց Արմեն Աշոտյանը՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի օգոստոսյան հանրահավաքից մի հատված:

Մի քանի պատգամավորների հարցեր վերաբերում էին նախօրեին համացանցում տարածված սկանդալային ձայնագրությանը: Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Յուրի Խաչատուրովին վերաբերող դրվագին եւ հայտարարեց, որ նրան ՀՔԾ հրավիրելուց հետո ԱԱԾ պետը ազդակներ է ստացել միջազգային գործընկերներից: Հենց այդ առիթով զանգահարել է ՀՔԾ պետին, որպեսզի պարզի ինչ է տեղի ունենում:

Նիկոլ Փաշինյանը այնուհետեւ զանգահարել է ՀՔԾ պետին՝ հասականալու համար ինչ է կատարվում: Տեղեկանալուց հետո հայտարարել է, որ եթե քննչական մարմինը կալանավորման հիմքեր ունի, պետք է կալանավորի: Այնուհետեւ Պետերբուրգում ՀԱՊԿ ղեկավարներից ստացել է միջնորդություն, որ Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը կալանքը չլինի եւ ինքը միջնորդել է ՀՔԾ պետին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկու գերատեսչությունների ղեկավարների զրույցը հենց այս կոնտեքստում է եղել: Նա չհերքեց, որ ռուսական կողմի հետ եղել են այս հարցում խնդիրներ, սակայն արդեն հարթվել են: