Array ( [mr_id] => 75630 [mr_node] => 69807 [mr_media] => 71598 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71598 [media_album] => 1 [media_path] => media/2018/09/71598.jpg [media_name] => 136507.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-09-13 11:09:42 )
Facebook Instagram Youtube
Ռոբերտ Քոչարյան. ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարները պետք է հրաժարական տան
Ռոբերտ Քոչարյանի գնահամամբ՝ հեռախոսազրույցի բովանդակությունը ապացուցում է, որ եղել է ճնշում դատարանի վրա:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսել է ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցի, իր ունեցվածքի, Նիկոլ Փաշինյանի ելույթ-հայտարարությունների մասին: Ռոբերտ Քոչարյանի գնահամամբ՝ հեռախոսազրույցի բովանդակությունը ապացուցում է, որ կատարվել է հանցագործություն, այսինքն՝ եղել է ճնշում դատարանի վրա: Երկրորդ նախագահի բնորոշմամբ՝ իր դեմ հարուցված գործը քաղաքական հետապնդում է, և որևէ կապ չունի Մարտի 1-ի բացահայտման հետ: Ըստ Քոչարյանի, ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը պետք է ներողություն խնդրեն ժողովրդից, իրենից և հրաժարական տան:

Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում նշել է, որ իր համար ամենա զարմանալին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, որ ինքը պատասխանատու է քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալություների համար: Վարչապետը սա հայտարարել էր հանրահավաքում: